Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

12 հուն 2023 15:54

ԱՄՆ նախկին դեսպանը խոսել է Պուտինի առողջական վիճակի մասին.արտաքինի փոփոխությունները պայմանավորված էին սթրեսով

Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Սալիվանն ասել է, որ կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վատառողջության մասին տեղեկությունները հավաստի չեն: Այս մասին նա ասել է The Foreign Policy-ին տված հարցազրույցում։


 
Սալիվանի խոսքով՝ տարբեր երկրների ղեկավարների առողջության գնահատման սխալները հազվադեպ չեն ԱՄՆ հետախուզության համար։ Դիվանագետի խոսքով՝ 2021 թվականին Պուտինի հետ իր անձնական հանդիպումների ժամանակ ՌԴ նախագահը նկատելի առողջական խնդիրներ չի ունեցել։


«Ամեն անգամ, երբ տեսնում էի նրան, մտածում էի, որ 69-ամյա տղամարդու համար, ով շուտով կդառնա 70 տարեկան, նա հիանալի տեսք ունի»,- ասել է Սալիվանը՝ նշելով Ռուսաստանի Դաշնության ղեկավարի «վճիտ աչքերը»։


Նախկին դեսպանը նաև հավելել է, որ 2022 թվականին նա այլևս հնարավորություն չուներ Պուտինին մոտիկից տեսնելու, սակայն, նրա կարծիքով, նախագահի արտաքինի փոփոխությունները պայմանավորված էին սթրեսով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր