Ապրիլի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ես էլ եմ սպասում Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, նրան իմ հորդորն արդեն հնչեցրել եմ    

12 հուն 2023 16:10

Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի հետ քաղաքական երկխոսությունից․ պետնախարար

Մենք կողմ ենք երկխոսությանը, բայց այն թեմայի շուրջ, որը կարեւոր ենք համարում, հենց քաղաքական երկխոսություն, այլ ոչ թե տեխնիկական երկխոսություն, ինչն առաջարկում էր Ադրբեջանը։ «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն կողմերից յուրաքանչյուրը պետք է մնար իր տեղում, այդ համատեքստում՝ մատնանշելով իրավիճակը փոխելու պարբերական, հետեւողական փորձերը։

«Մենք պատրաստ ենք երկխոսության, բայց ոչ այն ռեժիմով, որ քայլ առ քայլ հանձնենք այն, ինչն ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության չպետք է լինի, այլ այն պայմաններով, որոնց դեպքում հնարավոր է հարեւանների միջեւ ինչ-որ խոսակցություն։ Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է։ Ամբողջ խոսակցությունը տեխնիկական մակարդակով էր եւ որեւէ խոսակցություն չի եղել այն մասին, որպեսզի լուծվի քաղաքական հարցը, որը կա»,- ասաց Վարդանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր