Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 հուն 2023 10:15

Ոմանք մտածում են, որ բարեհաջող կփախչեն/կարտագաղթեն, սակայն չեն հասցնելու. հետագայում նույն կերպ հետևելու են ՀՀ-ի տարբեր բնակավայրերի, իրենց իսկ տների հանձնմանը

«Այն, որ իշխանությունն այսօր ասում է, որ ծայրահեղ վիճակում գտնվող Արցախին կարող է միայն հումանիտար հարցերով օգնել, իսկ դա փակ միջանցքի պայքարում անհնար է, իսկ մնացած խնդիրները՝ անվտանգային, քաղաքական ՌԴ-ի իրավասության դաշտում է, նշանակում է, որ վաղը նույնն ասելու է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Երևանի դեպքում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


«Այդ «վաղն» ասածը սարերի հետևում չէ, Ադրբեջանն արդեն անոնսել է, որ ծրագրում է Հայաստանի ամբողջական օկուպացիա իրականացնել։

Ովքեր համակերպվել կամ ուզում են համակերպվել, չտեսնելու տալ Արցախի հանձնման գործընթացը, հետագայում նույն կերպ հետևելու են Հայաստանի տարբեր բնակավայրերի, իրենց իսկ տների հանձնմանը։


Ի դեպ, եթե ոմանք մտածում են, որ իրերի նման դասավորության պարագայում բարեհաջող կփախչեն/կարտագաղթեն, ապա ասեմ, որ չեն հասցնելու»,- սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր