ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

13 հուն 2023 12:48

Պետնախարարը ահազանգ է հնչեցնում. նրա հայտարարությունը պատասխան է նաև Ալիևին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը կոչ է արել վերջ տալ ռուս խաղաղապահների հասցեին հնչեցվող քննադատություններին։


«Քննադատություններն ու խոսակցությունները, թե ռուս խաղաղապահներն ինչ որ վատ բան են անում, ոչնչի չեն հանգեցնի, քանի որ դրանով մենք կօգնենք միայն Ադրբեջանին, որը երազում է ռուս խաղաղապահների դուրս բերման մասին», - ասել է պետնախարարը Ստեփանակերտ-Երևան «Արցախ շրջափակման ամիս» խորագրով տեսակամուրջի ժամանակ։


«Արցախը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի այս երազանքն իրականանա, խաղաղապահները պետք է մնան այստեղ և մնան տասնյակ տարիներ՝ ապահովելով անվտանգությունը տարածաշրջանում», -ընդգծել է պետնախարարը և հեգնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Եթե կա նման կարծիք, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները, ես առաջարկում եմ գալ, կանգնել մեզ հետ և տեսնել, թե այստեղ ինչ մեծ դեր են խաղում նրանք», - ասել է պետնախարարը՝ փաստելով, որ ռուս խաղաղապահ զորակազմն իսկապես ծանր վիճակում է գտնվում, Ռուբեն Վարդանյանն ընդգծում է, որ կա հնարավորություն, որպեսզի նրանց մանդատը լինի ավելի հստակ, ավելի երկարաժամկետ, իսկ խաղաղապահների թիվն ավելանա։


Պետնախարարի այս հայտարարությունը պատասխան է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, որը նախօրեին իր ասուլիսում քննադատություն էր հնչեցրել ռուս խաղաղապահների հասցեին, այլ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։


Վերջինս հայտարարել էր, թե 2025 թվականից հետո ռուս խաղաղապահները հեռանալու են տարածաշրջանից։ Ուստի և այսօր Արցախի առջև կանգնած հիմնական մարտահրավերներից մեկը հենց խաղաղապահներին մանդատը երկարաձգելն է, նրանց թվակազմը ավելացնելը։ Սարսափելի է պատկերացնելը, թե ինչ կլինի Արցախի Հանրապետության և նրա բնակչության հետ, եթե հանկարծ ռուս խաղաղապահները հեռանան այնտեղից, իսկ այն, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են դա իրականություն դարձնելու համար, որևէ մեկի համար գաղտնիք չէ։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր