ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

13 հուն 2023 13:21

Հայաստա՞նն է փակել Լաչինի միջանցքը, ինչի՞ պետք է մտնենք էդ խոսակցության մեջ, առ ոչինչ սարքենք մեր գործողություններո՞վ նոյեմբերի 9-ի հայտարարությունը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի իշխանությունների՝ վերջերս տարածած այն հայտարարությանը, որով հայտնում էին, որ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերը չեն համապատախանում համազգային պայքարի գաղափարներին և Արցախի իշխանությունների դիրքորոշմանը։


«Դրա համար էլ Արցախի ԱԽ-ն, իշխանությունները և ներկայացուցիչները ուղիղ բանակցելու և խոսելու հնարավորություն ունեն, և ինչպես վարչապետը նշեց՝ ՀՀ-ն սատար կկանգնի յուրաքանչյուր իրենք դիրքորոշմանը։ Անհասկանալի է՝ եթե խոսող կողմը դու ես, ի՞նչ անհամաձայնության մասին է խոսքը։ Արցախի իշխանությունները այս կամ այն անմիջական կապի մեջ են գտնվում Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ զորախմբի ներկայացուցիչների հետ։ Այդ շփումները միշտ եղել են և կան։ Այս պահին այդ շփումները նվազել են, բայց կան մարդիկ, ովքեր իրականացնում են շփումները։ Հայաստանի մասին խոսելու և հայտարարություն անելու փոխարեն, Արցախի իշխանությունները թող ֆիքսեն, որ ՀՀ իշխանությունները սատար կկանգնեն իրենց որոշմանը»,- ասաց Սիմոնյանը։


Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի հարցով, Ազգային ժողովի նախագահը պարզաբանեց․ «Հայաստա՞նն է  փակել Լաչինի միջանցքը, Հայաստանը ինչի՞ հաշվին վարի այդ բանակցությունները, եռակողմ համաձայնագրի մեջ կա՞ իր կողմից արվող քայլ, որը վերաբերվում է Լաչինի միջանցքին, ո՛չ չկա։ Ինչի՞ ենք ուզում մենք եռակողմ համաձայնագիրը, որը հիմք է հանդիսանում Արցախում ապրող հայերի, Լեռնային Ղարաբաղի անվանման և մնացած բաների համար, մենք առ ոչինչ սարքենք մեր գործողություններով։ Այն պահից սկսած, երբ դու մտնում ես այդ խոսակցության մեջ  որպես կողմ, չեղյալ ես համարում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։


Երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Հակառակորդի նպատակը ես չեմ բացառում, որ հենց Հայաստանը ներքաշելն է այդ խոսակցության մեջ։ Եվ նաև ենթադրում եմ, որ Լաչինի միջանցքը փակվելը հենց դրա համար, որպեսզի, օրինակ, մեզ պարտադրվի նման միջանցք Հայաստանի տարածքով։ Մենք ինչի՞ պետք է մտնենք էդ խոսակցության մեջ։ Այո՛, մենք ամեն ինչ կանենք, որ Լաչինի միջանցքը բացվի, որ այն պարտավորությունները, որոնք ստանձնվել են կողմերի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ի կատար ածվեն։ Բայց մտնել այդ խոսակցության մեջ և ինչ-որ ձևով նոր գործընթաց սկսել, դրանով նոյեմբերի 9-ը սարքել առ ոչինչ, դա, կարծում եմ, սխալ կլինի»»։


Դիտարկմանը՝  Հայաստանը չի՞ գնալու որևէ բանակցության Լաչինի միջանցքի հարցով, Սիմոնյանն ասաց․


«Լաչինի միջանցքի հետ կապված բանակցություններ են եղել, մենք դրա պատճառով չենք գնացել այդ բանակցություններին։ Արցախի ժողովրդին պատանդ պահելով՝ փորձ կարող է արվել Հայաստանից կտորներ վերցնել,  դրա համար Հայաստանը չպետք է գնա դրան։ Արցախի իշխանությունները ինքնուրույն են բանակցում, որ հարց չլինի,  թե ինչու են ՀՀ իշխանությունները կայացնում այս որոշումը։ Կողմ դառնալ և սկսել քննարկել, թե դրա դիմաց մենք ինչ ենք անելու կամ բան, մենք չենք պատրաստվում»։ Սիմոնյանն ասաց, որ այն, ինչի հիմա անում է Հայաստանը Արցախի համար առավելագույնն է, որ կարող է իրեն թույլ տալ։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր