Տեսանյութ.Ջու՜ր բերեք, վատացել ա. ոստիկանները տարեց կնոջը քարշ տվեցին. ծեծկռտուք՝ Ֆիրդուսի թաղամասում

Բնակիչները ընդդիմացել են և փորձել են թույլ չտալ։
Տարածված տեսանյությում երևում է, որ ոստիկանները փորձում են ուժ գործադրելով բերման ենթարկել բնակիչներին, այդ թվում՝ Ֆիրդուսի տարեց բնակչին, ում ինքնազգացողությունը վատաանում է և նա ուշագնաց է լինում։ Ոստիկանության ծառայողներից մի քանիսը տան մոտից հեռացրին բնակիչներին։
Լրագրողների հետ զրույցում ՀԿԱԾ աշխատակիցն ասաց, որ ունեն Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի կատարողական, որում ասվում է, որ ՀԿԱԾ ծառայության միջոցով ապահովել ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ կազմակերպության մուտքը Հանրապետության 8 հասցե և դա են կատարում։