Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

14 հուն 2023 13:45

Տեսանյութ.Ահա պատասխանը՝Հայաստանը կարող է լուրջ հարված հասցնել Ադրբեջանին՝ Տավուշից ու կասեցնել գետերը հոսքը՝ Ադրբեջան

Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակելու է ամեն միջոց ձեռնարկել արցախահայության կյանքն էլ ավելի վատացնելու ուղղությամբ։ Ավելին՝ այդ երկր ղեկավարը ևս չի թաքցնում այդ ուղղությամբ իրենց մտադրությունները։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն ու նշել, որ Հայաստանը կարող է շատ լուրջ պատասխան հարված հասցնել Ադրբեջանին։

«Հարց է ծագում․ ի՞նչ կարող է անել Հայաստանն ի պատասխան և արդյո՞ք անելու բան ունի։ Իհարկե՝ այո։ Եվ խոսքը միայն ռազմական պատասխանի մասին չէ»,- ասել է բանախոսը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանակից շատ շրջաններ սնվում են այն գետերի ջրերով որոնք հոսում են ՀՀ տարածքով հսում են դեպի հարեւան երկիր։

«Հայաստանը կարող է եւ պետք է քայլեր ձեռնարկել՝ փոխելու այդ գետերի հունը, ինչպես նաեւ կասեցնելու, թուլացնելու ջրերի հոսքը դեպի Ադրբեջան, ինչը բավական մեծ հարված կլինի այդ պետության տնտեսությանը։ Այն բնակչությունը, որն ապրում է Հայաստանին, խոսքը մասնավորապես վերաբերում է Տավուշին, սահմանամերձ հատվածներում, իր կաշվի վրա պետք է զգա այն, ինչ զգում է արցախահայությունը»,- ասել է Բալասանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր