Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

14 հուն 2023 14:57

Տեսանյութ․Հանրային գործիչները խոսում էին, որ վտանգները բազմաթիվ էին.Հայաստանը ևս ապահովագրված չէ այն ամենից, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում

«Արցախում այսօր տեղի ունեցողը երկար ճանապարհ է անցել: Սա մեկ օրվա նորություն չէ: Իրականում վատագույն սցենարի դեպքում ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Արցախը կարող է շրջափակման մեջ հայտնվել, բայց բազմաթիվ քաղաքական ու հանրային գործիչներ խոսում էին, որ վտանգները բազմաթիվ էին»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը:


Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Հայաստանը նույնպես ապահովագրված չէ այն ամենից, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, և բոլորս էլ գիտակցում ենք, որ Արցախում տեղի ունեցողը քաղաքական ճգնաժամ է, որը արցախցուն բերում է բարոյահոգեբանական տեռորի:


«Պատկերացրեք մայր, ով գիտակցում է, որ իր երեխայի ճակատագիրն անորոշ է, կամ ֆիզիկական գոյությունը վտանգված է, եթե շարունակի ապրել Արցախում: Մայրը, ով տեսնում է, որ իր երեխան չունի ապագա, բռնելու է արտագաղթի ճանապարհը: Այն, ինչ կատարվում է, Արցախի հայաթափման նպատակ ունի»,- ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը:


Վերջինս շեշտեց՝ արցախցու համար այսօր ամենակարևոր բանը Հայաստանի, Սփյուռքի աջակցությունն իր թիկունքում զգալն է, և եթե դա չզգա, կոտրվելը շատ հեշտ է լինելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր