Զելենսկին զգուշացրել է ռուսաստանցիներին՝ ձեր վախկոտ լռությունը կավարտվի միայն նրանով, որ մի օր այդ նույն ահաբեկիչները կգան նաև ձեր հետեւից
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2022/03/6653719.jpg)
«Ուզում եմ ասել բոլոր նրանց Ռուսաստանում, ովքեր նույնիսկ հիմա չկարողացան այս ահաբեկչության դատապարտման մի քանի բառ անգամ ասել, թեև ամեն ինչ հիանալի տեսնում են և գիտեն։ Ձեր վախկոտ լռությունը կավարտվի միայն նրանով, որ մի օր այդ նույն ահաբեկիչները կգան նաև ձեր հետեւից: Չարը շատ զգայուն է վախկոտության նկատմամբ, չարը միշտ հիշում է նրանց, ովքեր վախենում են իրենից և փորձում են սակարկել: Եվ երբ այն գա ձեր հետեւից, չի լինի մեկը, որը ձեզ կպաշտպանի»,- ասել է Զելենսկին։
Հունվարի 14-ի կեսօրին Ուկրաինայի հերթական զանգվածային գնդակոծության ժամանակ հրթիռներից մեկը հարվածել է Դնեպրում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 30 մարդ։ Փլատակների տակ մնացածների որոնումները շարունակվում են, մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է էլ ավելի մեծանալ, գրում է BBC-ն։