Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

16 հուն 2023 10:49

Եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապանի միջով, Կապան համայնքի ղեկավարը ոչ մեկի անվտանգությունը չի կարող երաշխավորել

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջդիրքային կրակոցները պարբերական բնույթ են կրում Սյունիքում, բայց թշնամու կողմից դիրքային առաջխաղացում կամ դիրքային փոփոխություն չի եղել։


Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ հավելելով, որ մտահոգիչ են շարունակում մնալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնցում, հիշեցնենք, Ալիևը բացահայտ խոսում է տարածքային իր նկրտումների մասին։


«Սյունեցիները, կապանցիները վճռական են իրենց որոշումներում ու քայլերում։ Մենք ապրել, ապրում ու ապրելու ենք այստեղ։ Մեզ համար հետքայլ գոյություն չունի և չպետք է լինի։ Համենայն դեպս, եթե լինի որևիցե ագրեսիա, մենք պատրաստ ենք պայքարելու և մարտնչելու»,- ասաց Գևորգ Փարսյանը։


Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները որոշեն թշնամուն տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»՝ «խաղաղության պայմանագրի» համար, ինչպիսի՞ն կլինի սյունեցու արձագանքը, Կապան համայնքի ղեկավարը պատասխանեց․


«Ես չեմ մեկնաբանի այդ հարցը, որովհետև, մեծ հաշվով, չգիտեմ՝ ինչ են բանակցում այդ հարցի շուրջ և ինչ է ընդհանուր առմամբ քննարկվում այդ հարցի շուրջ։ Ես կարող եմ միայն մի բան ասել՝ եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում։ Այսքանը կարող եմ ասել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր