Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 հուն 2023 12:34

Մեր կաթողիկոսը գիտի՞, որ երեկ Հռոմի պապն Ալիևի հիմնադրամի հետ է հանդիպել, PR-վող զրույց է ունեցել

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը գրել է.


«Իսկ մեր կաթողիկոսը գիտի՞, որ երեկ Հռոմի պապը Ալիևի հիմնադրամի հետ հանդիպել և մշակութային ժառանգության ու հուշարձանների պահպանության վերաբերյալ համատեղ համագործակցության մասին նրանց կողմից խիստ PR-վող զրույց է ունեցել։ Իսկ նա Հռոմի պապին դիմե՞լ է մեր մշակութային ժառանգության ոչնչացման հարցով։ Կամ միջանցքի ապաշրջափակման։ Ի միջի այլոց, հենց այդ հիմնադրամն է ֆինանսավորում կեղծ էկոակտիվիստներին։


 
Աֆրիկայում ու Արևելյան Թիմորում տեսել եմ, թե հոգևորականները ինչ մեծ դեր էին խաղում հոգևոր դիվանագիտության և խաղաղաշինության մեջ։ Նույն Հռոմի սույն պապը միջէթնիկ ու միջկրոնական հակամարտության ամենաթեժ պահին եկավ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն՝ լարվածություն թուլացնելու նպատակով, որը բարեհաջող ազդեցություն ունեցավ։


Իսկ ի՞նչ են անում մեր հոգևոր հայրերն այդ ուղղությամբ։


Ի միջի այլոց, ես, համեստ հոնորարներով ապրող փորձագետս, որպես անհատ ձեռներեց հարկ եմ վճարում պետությանը, իսկ եկեղեցին՝ ոչ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր