Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

16 հուն 2023 22:16

Ի՛նչ են քննարկել Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցերը և փոխգործակցությունը էներգետիկայի ոլորտում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են ռուսական բնական գազի մատակարարման և Թուրքիայում տարածաշրջանային գազային հանգույցի ստեղծման հարցը։ Թուրքական կողմի նախաձեռնությամբ և հաշվի առնելով Անկարայում Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարների վերջին շփումները, անդրադարձ կկատարվի գերիների, առաջին հերթին վիրավորների փոխանակման հարցին։

Պուտինն ուշադրություն է հրավիրել Կիևի ռեժիմի ապակառուցողական գծին, որը շեշտը դրել է ռազմական գործողությունների ինտենսիվացման վրա՝ արևմտյան հովանավորների աջակցությամբ, որոնք ավելացնում են փոխանցվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ծավալները։

«Կիևի երեսպաշտ քաղաքականության օրինակ դարձավ Ուղղափառ Սուրբ Ծննդյան ժամանակահատվածում կրակը դադարեցնելու առաջարկը չընդունելը»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը և Էրդողանը քննարկել են նաև սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման և Ռուսաստանից պարենի ու պարարտանյութերի մատակարարումների վերականգնման վերաբերյալ 2022 թվականի հուլիսի 22-ի ստամբուլյան «փաթեթային» պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Բացի այդ, քննարկվել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցերը, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններ սկսելու` Անկարայի նախաձեռնության համատեքստում։

Ընդգծվել է նաև սիրիական կարգավորմանն աջակցելու գործընթացի շրջանակներում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ աշխատանքի գործնական նշանակությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր