Խոշոր ավտովթար Շենգավիթում, բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը, կան վիրավnրներ          Վրաստանը խորհրդանշական գին է սահմանելԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար       Վիճաբանություն և դանակահարություն Շիրակի մարզում՝ ավտոմեքենան արագ վարելու և կայանելու շուրջ    

17 հուն 2023 10:48

Ադրբեջանը վրդովված է Հենրիխ Մխիթարյանը պահվածքից, նրա դեմ բողոք կներկայացնեն ՈւԵՖԱ

Ադրբեջանը վրդովված է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահվածքից։ Այս մասին գրում է sports.ru կայքը։


Հենրիխ Մխիթարյանը «Where are you from» (Որտեղի՞ց ես) հաղորդաշարի ժամանակ իտալերենով իր երկրպագուներին պատմել է Հայաստանի և իր ֆուտբոլային կյանքի մասին։
Ֆուտբոլիստը տեսահոլովակի սկզբում թղթի վրա նկարում է Հայաստանի և Արցախի քարտեզները ու խոսում իր ծննդավայրի մասին։


Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը նույնպես դժգոհություն է հայտնել Մխիթարյանի գործողություններից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր