Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

17 հուն 2023 11:22

18-ամյա տղան սպանել է մորը՝ տան մաքրման ժամանակ դեն է նետել սոցկայքերում որդու օգտահաշիվների օգտանուններով և գաղտնաբառերով թերթիկը

Ուֆայի 18-ամյա բնակիչը խոստովանել է, որ սպանել է մորը, քանի որ ծնողը տան մաքրման ժամանակ դեն է նետել սոցկայքերում որդու օգտահաշիվների օգտանուններով և գաղտնաբառերով թերթիկը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։


ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ հունվարի 9-ի առավոտյան մի երիտասարդ, որը երկար ժամանակ թշնամաբար էր վերաբերվել մորը, կոնֆլիկտի ժամանակ խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ պարանոցին և իրանին։ Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է։


«Սպանությունից հետո տղան հաղորդագրություն է գրել եղբորը՝ հայտնելով իր արածի մասին. վերջինս զանգահարել է ոստիկանություն և շտապօգնություն»,-հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։


Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել սպանության համար. մեղադրյալը չի թաքնվել իրավապահներից, իրեն մեղավոր է ճանաչել ու խոսել դեպքի հանգամանքների մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր