Տեսանյութ.Պատերազմի նախօրեին գնդապետը խնջույք է արել՝հրավիրելով շուրջ 100 սպաների, անտեսելով հակառակորդի շարժը դեպի առաջնագիծ

Անդրեյ Բաբայան (Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ քննիչ) — Պաշտպանական շրջանի հրամանատարը, հրամանատարական կետում գտնվելու և այնտեղից իր ենթակա ստորաբաժանումները ղեկավարելու, ինչպես նաև հակառակորդի կողմում շարժերի և կուտակումների վերաբերյալ հետախուզական տեղեկություններ վերլուծելու փոխարեն, սեպտեմբերի 26-ին կազմակերպել և անցկացրել է խնջույք, որին հրավիրել է շուրջ 100 սպաների՝ զորամասի սպայական կազմի մեծ մասին:
Հրավիրյալների թվում, քննիչի խոսքով, նաև մարտական հերթապահությունում գտնվող ենթակա ստորաբաժանումների հրամանատարներն են եղել, իսկ այլ զորամասերից սպաների մի մասն էլ մերժել են հրավերը: Հացկերույթի ժամանակ անգամ ենթակաները գնդապետին զեկուցել են իրավիճակը: