ՌԴ զինված ուժերի թվաքանակն ավելացվում է, հասցնելով 1,5 միլիոնի

«Ռուսաստանի Դաշնության նախագահը որոշել է զինված ուժերի թիվը հասցնել 1,5 միլիոն զինծառայողի», - ասել է Շոյգուն պաշտպանության նախարարության ղեկավարության նիստից հետո:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ռազմական անվտանգությունը, նոր սուբյեկտների և երկրի կարևորագույն օբյեկտների պաշտպանությունը կարող է ապահովվել միայն զինված ուժերի հիմնական կառուցվածքային մասերի ուժեղացմամբ։
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` օգոստոսի 25-ի թիվ 575 հրամանագիրը` ՌԴ զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին։