ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից          Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին       Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում    

17 հուն 2023 15:17

Փականն իրենք են տեղադրել, իրենք էլ փակում են,Բաքուն Արցախի գազամատակարարումը դադարեցրել է Շուշի-Զառիֆլու տարածքից, խաղաղապահները բանակցում են

Ամբողջ Արցախում գազամատակարարումը դադարեցված է։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։


Հակոբյանը հիշեցրեց՝ առաջին անգամը չէ, որ ադրբեջանցիները դադարեցնում են գազամատակարարումը․ «Փականն իրենք են տեղադրել, իրենք էլ փակում են»։


Պատգամավորը նշեց, որ նախորդ անգամ, երբ ադրբեջանցիները դադարեցրել էին գազամատակարարումը Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքից, ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ տարվեցին ու գազմատակարարումը վերականգնվեց։


«Այս պարագայում չգիտեմ՝ ինչ ձեւով հարցը կկարգավորվի, ամեն դեպքում ռուս խաղաղապահներն այսպիսի դեպքերում անմիջապես արձագանքում են»,- եզրափակեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր