Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

17 հուն 2023 16:10

ՄԻԵԴ-ում և Հաագայի դատարանում հասկացել են, որ վստահելի չեն Ադրբեջանի փաստարկները, հանդիպելով հայկական կողմի փաստարկներին

Եվ ՄԻԵԴ-ում, և Հաագայի դատարանում դատավորների մոտ ձևավորված է ներքին համոզմունք, որ այն, ինչ Ադրբեջանն ասում է միջազգային հանրությանը, հատկապես, եթե դա տարբերվում է նրանից, թե ինչ է ասում Ադրբեջանն իր հասարակությանը, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Այսինքն Հայաստանի համար ավելի հեշտ է դառնում փաստարկներ անցկացնել միջազգային այս ատյաններում: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փորձագետ Արա Ղազարյանը։


«Այն փաստը, որ ՄԻԵԴ-ը որոշեց հաղորդակցվել Նախարարների կոմիտեի հետ, նշանակում է, որ ՄԻԵԴ-ի համար վստահելի չեն Ադրբեջանի ներկայացրած փաստարկները։ Դրան կհաջորդի Նախարարների կոմիտեի կողմից սեփական վարույթի նախաձեռնումը և միջանկյալ բանաձև կընդունվի, թեև ոչ մոտ ապագայում, գուցե ամիսների ընթացքում: Դա արդեն քաղաքական փաստաթուղթ է առ այն, որ Ադրբեջանը չի կատարում Եվրոպական դատարանի որոշումը և Նախարարների կոմիտեն Ադրբեջանին կհրավիրի բացատրություն ներկայացնելու։ Եթե Նախարարների կոմիտեին բացատրությունը չբավարարեց, կընդունվի բանաձև՝ որպես վերջնական փաստաթուղթ, որ տվյալ գործով Ադրբեջանը չի կատարում Եվրոպական դատարանի վճիռը»,- ասաց Ղազարյանը՝ նկատելով, որ Լաչինի միջանցքի հարցը լսվելու է նաև ԵԽԽՎ-ում, որը Եվրոպայի խորհրդի մյուս մարմինն է:




Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանը դեռևս դեկտեմբերի 21-ին հրատապ վարույթի շրջանակում է որոշում կայացրել. «Եթե դա լիներ սովորական ընթացակարգով, կպահանջվեր մի քանի տարի: Միայն այն, որ արդեն մեկ ամսվա ընթացքում, այն էլ այսպիսի քաղաքականացված խնդիր հաղորդակցվում է դատարանի կողմից Նախարարների կոմիտե, նշանակում է դատարանը համոզվել է, որ Ադրբեջանը որևէ նոր փաստարկ  չի ներկայացնելու: Ինչ էլ ներկայացրել է, չի համապատասխանում իրականությանը, այսինքն կոտրվել է՝ հանդիպելով հայկական կողմի փաստարկներին»,-ասաց փաստաբանը:


Նա նկատեց, որ դատարանները վակուում չեն աշխատում, նրանք բազմաթիվ այլ աղբյուրներից են օգտվում, որ որոշեն, թե որ կողմից փաստարկներին պետք է հավատան:


Հարցին, թե հայկական կողմի հայցը կբավարարվի՞, Արա Ղազարյանը պատասխանեց. «Հարցն այն չէ՝ կբավարարվի, թե ոչ, անպայման կբարարվի, հարցն այն է, թե երբ, որքան արագ վարույթը կանցկացվի և Ադրբեջանն արդյոք այդ որոշումները կկատարի, թե ոչ: բայց ինձ նաև հետաքրքրում է, թե ինչ քաղաքական հետևանքներ կունենան այս իրավական գործընթացները, որովհետև վերջին խոսքը քաղաքական գործընթացներին է լինելու»:


Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանին հաջողվել է որոշակի կապիտալ կուտակել ՄԻԵԴ-ում, հաջորդը էլ Հաագայի դատարանը պետք է լինի. «Ես առավել կարեւորում եմ Եվրոպական դատարանը, քանի որ այստեղ կա 4 միջպետական գանգատ: Հայաստանին հաջողվել է լուրջ կապիտալ ստեղծել այս դատարանում, եւ դա է պատճառը, որ մենք ՄԻԵԴ-ում կայուն հաստատված պրակտիկա ենք տեսնում կոնկրետ ՀՀ-ի ներկայացրած պնդումների առնչությամբ: Այստեղ պետք է նաեւ հաշվի առնել, որ Ադրբեջանի հեղինակությունը այստեղ բավականին տուժել է: Մասնավորապես, Մամադովի գործով Նախարարների կոմիտեն նախպորդ տարի մոտ 5 բանաձեւ է ընդունել: Դա ՄԻԵԴ-ի դատական ակտ էր, որը Ադրբեջանը կտրականապես հրաժարվում էր կատարել:


Նշենք, որ Հաագայի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման շրջանակում հունվարի 30-31-ին կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած  հայցերին:


«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով քննարկվելու է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և դրա ապահովման միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցը: Հայաստանը պահանջում է ապահովել միջանցքի անխափան գործունեությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր