Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

17 հուն 2023 16:55

Տեսանյութ.Առաջիկա օրերին ռուսական հավաստի աղբյուրներից կլինի այն պայմանավորվածության մասին լրատվական արտահոսք, որ Փաշինյանն ունեցել է Ալիևի, Շառլ Միշելի հետ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին լուրերին, որոնք, ավելի ուշ Վարդանյանը հերքեց, ինչպես նաև Արցախում արտահերթ ընտրություններ անցկացնելու քննարկումներին: Զոհրաբյանը կոչ է արել Արցախի իշխանություններին չտրվել, իր խոսքով, ալիևա-նիկոլական սադրանքներին. «Այսօր Արցախում հրահրել ներքաղաքական մուտիլովկաներ… դա կարող է անել միայն Ալիևի հպատակը. խոսել արտահերթ որևէ ընտրության մասին՝ նշանակում է վերացնել Արցախի փխրուն ցանկացած սուբյեկտայնություն»:

Նախկին պատգամավորը նաև իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը չեղարկելու վերաբերյալ. «Երեկվանից Կարսում՝ ՀՀ ուղիղ սահմանին, Թուրքիան իրականացնում է 8 երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի մասնակցությամբ «Ձմեռ-2023» զորավարժությունը, այն ֆոնին, երբ Նիկոլը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից: Ռուսաստանը մեզ առաջարկեց ցուցադրել հակընդդեմ ուժ՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց՝ կատարելով թուրքական շարասյան՝ իր վրա իջեցված պատվերը»:

Զոհրաբյանը նաև հայտարարել է, որ «առաջիկա օրերին ռուսական հավաստի աղբյուրներից կլինի այն պայմանավորվածության մասին լրատվական արտահոսք, որ Փաշինյանն ունեցել է Ալիևի, Շառլ Միշելի հետ, այնուհետև Պուտինի ներկայությամբ՝ Մեղրու միջանցքի հետ կապված»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր