Այս մարդը Հայաստանի պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծիքն է արել          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 15-ին       Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 15-ի համար    

18 հուն 2023 18:16

Տղամարդու ինչպիսի կազմվածքն է դուր գալիս կանանց․ հետազոտություն

Հետերոսեքսուալ կանանց դուր են գալիս լայն ուսերով տղամարդիկ, բայց միայն եթե նրանք բարձրահասակ են, պարզել են Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է Archives of Sexual Behavior ամսագրում:

659 հետերոսեքսուալ կանանց մասնակցությամբ չորս հետազոտությունների ժամանակ գիտնականները պարզել են, թե ինչպես է տղամարդկանց հասակը եւ ուսերի ու ազդրերի հարաբերակցությունն ազդում գրավչության, առնականության եւ մարտական ունակությունների ընկալման վրա: Մասնակիցներին ցույց են տվել 160-190 սմ հասակ ունեցող տղամարդկանց մարմինների պատկերներ:

Կանանց ավելի շատ դուր են եկել բարձրահասակ եւ լայն ուսերով տղամարդկանց պատկերները։ Սակայն լայն ուսերը որպես դրական հատկանիշ ընկալվել են միայն բարձրահասակ տղամարդկանց մոտ եւ չեն ավելացրել ավելի ցածրահասակների գրավչությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր