Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          Մարտի 21-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Այս կենդանակերպի նշանները գարնան կեսին կզգան առասպելական հարստություն    

18 հուն 2023 17:09

Երեխաներին ահաբեկելու առաջին դեպքը չէ սա. Հիշեք Գորիս-Կապան ճանապարհը երբ դեռ բաց էր

Երեխաներին ահաբեկելու առաջին դեպքը չի սա։ Հիշեք Գորիս-Կապան ճանապարհը երբ դեռ բաց էր, զինված ադրբեջանցիներ հարձակվեցին երեխաներին տեղափոխող մեքենայի վրա, սկսեցին սպառնալ ու դանակով քերել Արցախի դրոշը։

Սա բացառություններ չեն, սա օրինաչափ վարքագիծ ա, իրենք չունեն բարոյական կարմիր գիծ, որ բացատրես, ամոթանք տաս։ Իրենք ցանկացած նման գործողության համար ունեն արդարացում՝«լավ ենք անում, հայերին հասնում ա»։

Չկա որևէ սահման թշնամանքի, որը իրենք պատրաստ չեն հատել հարմար առիթի դեպքում։ Զարմանալին այն ա, որ իրենք դա չեն թաքցնում, բայց այստեղ շատերը համառորեն շարունակում են ձև անել, որ չեն լսում ոչ սպառնալիքները, ոչ ատելության քարոզը, ոչ վտանգը։

Զրո ինքնապաշտպանական բնազդ։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր