Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

18 հուն 2023 21:08

Առաջարկվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով

Հունվարի 19-ի Կառավարության նիստում գործադիրը կքննարկի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նիստում նախագիծը կներկայացնի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է դատախազներին՝ որպես առանձնակի ռիսկային ինքնավար պաշտոն զբաղեցնող և իրենց պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց հավելումներ տրամադրելու անհրաժեշտությամբ:
iravaban.net

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր