Լավրովը հայտարարեց, որ շրջափակման հարցը շուտով կլուծվի, հիմա հարցեր Արցախի իշխանությանը Լավրովի ասուլիսից հետո
Լավրովը հայտարարեց, որ հանդիպում ա եղել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, ակնկալելով, որ շրջափակման հարցը շուտով կլուծվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ադրբեջանի գծով մասնագետ Անժելա Էլիբեգովան։
«38 օրվա ընթացքում և դրանից առաջ Ադրբեջանը մի շարք պահանջներ ա ներկայացրել, որոնց բավարարման դեպքում «կյանքի ճանապարհը» կբացվի։
Հարց Արցախի իշխանությանը 1
Արդյոք Ադրբեջանի որևէ պահանջ այդ ցանկից բավարարվելու համաձայնություն եք տվել։
Հարց Արցախի իշխանությանը 2
Արդյոք ստացել եք միջազգային մակարդակում երաշխիք, որ ճանապարհը նորից չի փակվելու, եթե հանրայնորեն և պաշտոնական մակարդակում հնչեցված պահանջները չկատարվեն։
Հարց Արցախի իշխանությանը 3
Արդյոք կա երաշխիք, որ նոր պահանջներ առաջ չեն քաշվի, եթե հայկական կողմը զիջի։
Հարց Արցախի իշխանությանը 4
Ով է կրում պատասխանատվությունը պայմանավորվածությունների և դրանց չկատարման համար։
Հարց Արցախի իշխանությանը 5
Ներիշխանական լարվածությունը կապ ունի այդ բանակցությունների հետ, թե ոչ»։