«Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել, կա տուժած          Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա       Պատերազմից առաջ միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված    

19 հուն 2023 11:00

Արայիկ Հարությունյանին հաջողվել է համոզել Վիտալի Բալասանյանին, մինչդեռ Բալասանյանի ազատման հարցն առաջ էր քաշել հենց ինքը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Մեր տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հաջողվել է համոզել Վիտալի Բալասանյանին, և մոտ օրերս, ամենայն հավանականությամբ, նրան կնշանակի ռազմական գծով խորհրդական և կլիազորի շարունակել բանակցություններն ադրբեջանցիների հետ, մի բան, որը Բալասանյանն անում էր ԱԽ քարտուղարի պաշտոնում։


Հիշեցնենք, որ Բալասանյանի ազատման հարցն առաջ էր քաշել Ռուբեն Վարդանյանը՝ պնդելով, որ նա չի կարող պաշտպանել Արցախի շահերը, քանի որ, որպես բանակցող, հակված է կատարելու Ադրբեջանի պահանջները: Ավելին, Վարդանյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցելու թեմա առհասարակ չկա՝ դա կարելի է հազվադեպ դեպքերում, որովհետև Ադրբեջանի նպատակը ոչ թե բանակցելն է, այլ բանակցությունների միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը։


Արայիկ Հարությունյանը Վիտոյին կրկին ասպարեզ բերելով՝ մի քանի հարց է լուծում․ փորձում է ադրբեջանցիներին ցույց տալ, որ դեմ չէ բանակցելուն, իսկ Նիկոլ Փաշինյանին ցույց է տալիս, որ Ռուբեն Վարդանյանը չէ որոշումներ կայացնողը, և, ի հեճուկս վերջինիս ցանկության, Բալասանյանին կրկին վերադարձնում է իր աշխատանքին»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր