ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

20 հուն 2023 11:14

Տեսանյութ.Արցախում էներգետիկ ճգնաժամ է հասունանում.Այս պահին դեռևս թույլտվություն չկա, որպեսզի այցելենք դեպքի վայր. Արցախէներգոյի փոխտնօրեն

Արցախի Հանրապետությունում էներգետիկ ճգնաժամ է հասունանում: Արցախը սնուցող միակ էլեկտրագծի վթարին հաջորդել է գազի մատակարարման խափանումը: Այս 2 հանգամանքի  ըստ էության ոչ պատահական համընկնումը, Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ,  խորացրել է արդեն 39 օր շարունակվող շրջափակման հետևանքով ծագած խնդիրները:


«Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասում է, որ այսօր Արցախում ինչ արվում է, արվում է ներքին ռեսուրսների հաշվին և հովհարային անջատումները նրա համար են, որպեսզի ունեցած պաշարն արդյունավետ օգտագործեն։ 


«Մենք գնահատում ենք մեր  պաշարների հնարավորությունը, աշխատում ենք գործող արտադրող կայանների հետ, համատեղ որոշում կայացնում,  թե ինչ ուղղությամբ առաջ գնալ»,- նշում է նա։


Օրական 4-ժամյա  հոսանքազրկման գրաֆիկը դեռ հնարավոր է պահպանել։


Հունվարի 9-ից վթարված Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ  գիծը վերականգնելու հարցում նորություն չկա։


«Մենք որևէ նորություն չունենք, այս պահին դեռևս թույլտվություն չկա, որպեսզի այցելենք դեպքի վայր»,- ասում է նա՝ միաժամանակ նշում, որ առաջին դեպքն է, երբ միաժամանակ վթարված է էլեկտրագիծը, խաթարված գազամատակարարումը։ 


Մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր