Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

20 հուն 2023 12:30

Կարեւորը մարդակեր դեւերը երջանիկ են, պարգեւավճար-բիզնես՝ տեղում․Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում նոր գրառումներ է կատարել՝ անդրադառնալով բոթերի ու գույժերի անվերջանալի երթին։

«Անտանելի էր էս օրը․․․ բոթերի անվերջանալի երթը, բայց սարսափելին այն է, որ «այս օրն» արդեն անվերջանալի 5 տարի է ու հույս չկա, թե ողբերի էս փակ շրջանից էլ երբեւէ դուրս կգանք․․․ մրոտ ու քրքրված մի ժող․ ջան․․․ խաղալիք դարձած կիսագրագետ մի մարիոնետի կողմից, որին թշնամի բոլոր երկրները ոնց ուզում խաղացնում են․․․ ինքն էլ շնորհակալությամբ խաղում է․․․ իրական կյանքեր տալով իր պարտքի դիմաց»։

«Մտքերը գոռում են վրաս։ Իմ սիրած լռությունը դարձել է գերեզման ինձ համար․․․ հայ ժողովուրդը՝ խեղճ ու անդեմ, որ արդեն 4 երկար տարի է ապրում է գերեզմանում․․․, բայց դե երկնքում հրավառություն է, ու իրենց ուտող որդերին ու փտող մարմինն ու փտած հոգիները չեն նկատում․․․ կարեւորը մարդակեր դեւերը երջանիկ են, պարգեւավճար-բիզնես՝ տեղում ու վերջում էլի․․․ Թումանյանի քառյակը հիշեցի․․․ Աստված պահի քեզ որդի․․․ ո՞նց էր համը իմ ձագի։ Անմեղ զոհերի երկիր», - գրել է Նազենի Հովհաննիսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր