«Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին          ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մոտ մեկ ամսով հետաձգել Չինաստան այցը       Տեսանյութ․«Բարի գալուստ կլիմայական գարուն», ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

20 հուն 2023 13:45

Ֆրանսիան սառեցրել է Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած RT France հեռուստաալիքի հաշիվները

Ֆրանսիան սառեցրել է «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած RT France հեռուստաալիքի հաշիվները։ 

Տեղեկությունը տարածել է ֆրանսիական Le Monde պարբերականը։

«Հաշվի բոլոր միջոցները սառեցվել են Գանձապետարանի գլխավոր վարչության խնդրանքով»,- գրել է Ֆրանսիայում հեռարձակվող կրեմլյան հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Քսենիա Ֆեդորովան։
Նա հավելել է, որ դա «անհնարին» է դարձնում շարունակել աշխատանքը «նույն պայմաններով, ինչ նախկինում»։

Չնայած այն հանգամանքին, որ RT-ն և Sputnik-ը Եվրամիության տարածքում արգելվել էին 2022-ի մարտին՝ կապված Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության վերաբերյալ պրոռուսական քարոզչության հետ, RT France-ը շարունակեց բովանդակություն արտադրել Փարիզի արևմտյան թաղամասում գտնվող իր բյուրոյից, որը հեռարձակվում էր աֆրիկյան ֆրանկոֆոն երկրներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր