Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»          Ծաղիկ արտահանողներին սպառնացել են.«Հրապարակ»       Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»    

20 հուն 2023 14:15

Ադրբեջանցի պատգամավորները Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղում և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ անվանել են «կողմնակալ և անարդար»

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով դատապարտում է Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղում և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ադրբեջանցի պատգամավորները Եվրախորհրդարանի բանաձևն անվանել են «կողմնակալ և անարդար», իսկ դրա հեղինակներին՝ «անընդունակ հեռանալ երկակի ստանդարտների քաղաքականությունից»։

Երեկ Եվրախորհրդարանը Լաչինի միջանցքի հարցով բանաձև ընդունեց, որը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Արցախը աշխարհի հետ կապող միակ ճանապարհը և ձեռնպահ մնալ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական կապերը խափանելու գործելակերպից։

Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է 40 օր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր