Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կա երեք տուժած          Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 20-ի համար    

20 հուն 2023 15:00

Ադրբեջանը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող գազատարը, սակայն գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով

Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հայտնում է. 

«Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով   գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի  որոշակի սահմանափակումներով։

Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար:

Բնակչությանը հորդորում ենք  լինել ուշադիր և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր