Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման          100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել       Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը    

20 հուն 2023 16:25

Բայրամովը շարունակում է զայրանալ Իրանի քաղաքացիների Արցախ այցելություններից.Ոչ ոք չի բացատրել մեզ, թե ովքեր են այդ 27 մարդիկ, ինչ են անում մեր տարածքում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շարունակում է զայրանալ Իրանի քաղաքացիների Արցախ այցելություններից։ Դժգոհության հերթական չափաբաժինը նախարարը հնչեցրել է այսօր։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Բայրամովն ասել է, որ «ոչ ոք ադրբեջանական կողմին չի ներկայացրել որեւէ բացատրություն այս առիթով»։ «Ոչ ոք չի բացատրել մեզ, թե ովքեր են այդ 27 մարդիկ, ինչ են անում մեր տարածքում»,- հերթական տարածքային նկրտումն է ներկայացրել Բայրամովը։


Անցած տարվա դեկտեմբերին, Իրանի քաղաքացիների կողմից Արցախ այցելելու մասին տեղեկության հայտնվելուց հետո, Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն էր ուղարկվել նոտա՝ բացատրությունների պահանջով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր