Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»          Իշխանությունն իր «7 տոկոսի» շրջածիրում է, ի՞նչ պետք է անեն մյուսները. «Փաստ»       Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

20 հուն 2023 23:02

Մեծ Բրիտանիան ևս միացավ Ռուսաստանի դեմ տրիբունալ պահանջող երկրներին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին հայտարարել է, որ երկիրը միանում է մի խումբ պետությունների, որոնք ցանկանում են հակառուսական տրիբունալ ստեղծել ուկրաինական հակամարտության պատճառով։ Նախարարի հայտարարությունը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։

«Մեծ Բրիտանիան, միջազգային այլ գործընկերների հետ միասին, առաջատար դեր կխաղա Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Քլեւերլիի՝ հետաքննությանը նախատեսվում է ներգրավել Միջազգային քրեական դատարանին եւ Ուկրաինայի դատարանին։

Նախօրեին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւ, որով կոչ է անում Ուկրաինայի հարցով հատուկ տրիբունալ ստեղծել եւ օգտագործել ռուսական ակտիվները փոխհատուցումների համար։

Իր հերթին, ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում հայտարարել են, որ Եվրամիությունն իրավասու չէ հետապնդել այլ երկրների ղեկավարություններին։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին հայտարարել է, որ երկիրը միանում է մի խումբ պետությունների, որոնք ցանկանում են հակառուսական տրիբունալ ստեղծել ուկրաինական հակամարտության պատճառով։ Նախարարի հայտարարությունը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում:

«Մեծ Բրիտանիան, միջազգային այլ գործընկերների հետ միասին, առաջատար դեր կխաղա Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Քլեւերլիի՝ հետաքննությանը նախատեսվում է ներգրավել Միջազգային քրեական դատարանին եւ Ուկրաինայի դատարանին։

Նախօրեին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւ, որով կոչ է անում Ուկրաինայի հարցով հատուկ տրիբունալ ստեղծել եւ օգտագործել ռուսական ակտիվները փոխհատուցումների համար։

Իր հերթին, ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում հայտարարել են, որ Եվրամիությունն իրավասու չէ հետապնդել այլ երկրների ղեկավարություններին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր