Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

20 հուն 2023 23:38

Զինծառայողներից14-ի մարմինները հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, իսկ մեկինը՝ դռան մուտքի մոտ

Վաշտի կացարանում հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառարողներից 14-ին փրկարարները հայտնաբերել են մահճակալներին անշարժացած պառկած վիճակում, իսկ մեկին՝ դռան մուտքի մոտ։

Այս մասին Հանրային հեռուտաընկերության եթերում հայտնել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։

«Վարկած է, որ տղաները ծխահարվել են և ուղղակի չեն արթնացել, անկողնուց վեր չեն կացել։ Մի հոգին մուտքի մոտ է հայտնաբերվել», - ասաց Սարոյանը՝ ավելացնելով, որ նա թերեւս փորձել է փրկվել բայց չի ստացվել։

Գնդապետը նաեւ տեղեկացրել է, որ կացարանում գտնվել են 21 հոգի, որոնցից վեցը դուրս են եկել իրենց ուժերով` մինչ փրկարարների հասնելը, երեքն էլ տարբեր այրվածքներով տեղափոխվել են բուժկենտրոն։

Ըստ նրա` կրակի արագ տարածման պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է այն, որ շինությունը քարե չի եղել, ավելին` չեն եղել նաեւ հրդեհամարման սարքեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր