«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

21 հուն 2023 11:40

Խաղաղ պայմաններում 15 զոհն աշխարհում չլսված բան է․ Եթե պատերազմ լինելու է` լինելու է, դրանից վախենալ պետք չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակի» հարցերին պատասխանում է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

- Պարոն Թարվերդյան, երեկ զինված ուժերից հերթական գույժի մասին լսեցինք` ողբերգական հրդեհի հետեւանքով 15 ժամկետային զինծառայող զոհվեց: Դեպքից ժամեր անց մի քանի բարձրաստիճան զինվորականներ ազատվեցին աշխատանքից: Ի վերջո` ի՞նչ է սա նշանակում, ո՞վ է այս ողբերգության պատասխանատուն` ըստ Ձեզ:

- Ինչո՞ւ պետք է այդ երեխաները նման պայմաններում ծառայեին, փայտի վառարան օգտագործեին ու վառվեին: Խաղաղ պայմաններում 15 զոհն աշխարհում չլսված բան է: Այն, որ մի քանի զինվորական ազատվել է պաշտոնից, խոսում է այն մասին, որ հերթական մեղավորներն են փնտրվում: Գերմանիայի պաշտպանության նախարարը տարիներ առաջ իր դոկտորական թեզի ժամանակ գրագողությամբ էր զբաղվել, այդ պատճառով հրաժարական ներկայացրեց: Հիմա կարծես ոչ մի նման հարց չի քննարկվում: Ղեկավարն է մեղավոր այս ամենի համար: Չէ՞ր տեսնում, թե ինչ պայմաններում են ապրում զինվորները:

- Այս իշխանություններն ավելի քան 650 հազար դոլար են ծախսել ամանորյա տոնակատարությունների ու զարդարանքների վրա, սակայն պարզվում է` զինվորը քնում է խորդանոց հիշեցնող մի վայրում:

- Նախորդ տարվա պետբյուջեով սահմանված գումարը, որը հատկացվել էր պաշտպանության նախարարությանը, ամբողջությամբ չի ծախսվել, տնտեսում է եղել, սակայն ո՞ւմ է պետք այդ տնտեսումը, եթե զինվորն ապրում է նման պայմաններում: Ո՞ւմ է պետք ելակը, որ զինվորն է կերել: Բարդակ` ուրիշ ոչինչ:

- Արդեն 40 օր է՝ Արցախը բլոկադայի մեջ է: Տեղի ունեցած դժբախտության հետեւանքով Արցախը կարծես մոռացվել է, իշխանությունները ոչ մի բառ չեն խոսում այլեւս այդ մասին:

- Մեկը մյուսի հետ կապ չունի: Չի կարելի Արցախի այս վիճակը մոռացության ենթարկել: Այդ հարցը, իմ կարծիքով, ավելի շատ կապված է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ խնդիրների հետ, սակայն Հայաստանը եւս պետք է ամեն ինչ անի՝ հարցը կարգավորելու համար: 120 հազար մարդ այսօր փաստացի շրջափակված է: Արցախը 30 տարի եղել է անկախ, բայց մենք մշտապես Արցախի հարցով մտահոգ ենք եղել, բանակցություններ ենք վարել: Մենք Արցախի փոխարեն որոշում կայացնելու իրավունք չունենք, սակայն ասել, թե առհասարակ իրավունք չունենք խառնվել Արցախի ճակատագրին, սխալ է: Հարցը պետք է բանակցությունների միջոցով կարգավորել, սակայն պատերազմից վախենալ պետք չէ: Եթե պատերազմ լինելու է` լինելու է, դրանից վախենալ պետք չէ»։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր