Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

21 հուն 2023 12:55

Նույնիսկ եթե Լաչինի ճգնաժամը ինչ-որ կերպ լուծվի, սակայն Բաքվի մարտավարությունը չի փոխվի. Մարկեդոնով

Նույնիսկ եթե Լաչինի ճգնաժամը ինչ-որ կերպ լուծվի, դա չի նշանակում, որ Ադրբեջանի ռազմավարական գիծը «սալյամի մարտավարության» վերաբերյալ կչեղարկվի։ Չի լինի։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման տաղավարում, ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
Լավրովի խոսքերում, փորձագետը դեէսկալացիայի որոշ երկչոտ հույսեր է նկատել։

Ինչ էլ որ քննադատաբար ասեն Ռուսաստանի մասին, բայց կոնֆլիկտի ինչ-որ մենեջմենթ, վստահ է փորձագետը, Մոսկվան, այնուամենայնիվ, իրականացնում է։

«Միգուցե, այնքան էլ այդպես չէ, ինչպես ցանկալի կլիներ, գուցե դժգոհություններ կան: Ես ինքս շատ պահանջներ ունեմ, առաջին հերթին, այս կամ այն հրապարակային բարձրաձայնելու վերաբերյալ»,- նկատեց քաղաքագետը։

Նա հայ հասարակության մեջ ապաղարաբաղացման գործընթաց է տեսել՝ Ղարաբաղը դադարում է լինել Հայաստանի պետական ինքնության կենտրոնական տարրը, հայերը հայերի հետ վիճում են այն մասին, թե ինչպես լուծել այդ հարցը։ Այդ գիծը նույնպես կշարունակվի, կարծում է Մարկեդոնովը։

«Ես հասարակությանը չէի ազատի պատերազմի եւ հակամարտության բացասական դիսկուրսի ձեւավորման պատասխանատվությունից։ Ի վերջո, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի խթանը Բաքվում հասարակական անկարգությունները դարձան։ Դա տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից հետո։ Իշխանություններն այնպիսին են, ինչպիսին նրանց դարձնում են հասարակությունները, իսկ հասարակությունները երբեմն խնդրում են, այդ թվում՝ ռազմական եւ ուժային որոշումներ»,- հավելեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր