Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

21 հուն 2023 18:46

Ջորջ Սորոսը 131 միլիոն դոլար է վճարել առաջատար լրատվամիջոցներին՝ իրադարձություններն իրեն հարմար եղանակով լուսաբանելու համար․ MRC Business

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը տարիներ շարունակ մեծ գումարներ է վճարել հեղինակավոր և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ միջազգային անցուդարձն ու աշխարհաքաղաքական զարգացումներն իրեն հարմար եղանակով լուսաբանելու և մատուցելու համար, տեղեկացնում է Fox News-ը՝ վկայակոչելով MRC Business կազակերպության անցկացրած հետազոտությանը։

Ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Սորոսի գումարներն ուղղվել են, այդ թվում, CNN-ին, NBC-ին, CBS-ին, Bloomberg-ին, NPR-ին, The Washington Post-ին։  

Նշվում է, որ Ջորջ Սորոսն ընդհանուր առմամբ 131 միլիոն դոլար է ծախսել՝ աշխարհի 253 լրատվամիջոցի լրատվական կոնտենտն իրեն հարմարեցնելու համար։ Բացի այդ, մեծ գումարներ են տրվել նաև 54 առաջատար լրատվամիջոցների կոնկրետ ներկայացուցիչների։

Fox News-ը գրում է նաև, որ լրատվամիջոցներին գումարների վճարումն իրականացվել է Սորոսի կողմից ֆինանսավորվող խմբերի միջոցով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր