Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

21 հուն 2023 14:47

Բորելը հիշեց, որ մեր երկիրը հաղթեց Նապոլեոնին և Հիտլերին, և հաղթանակը մերն է լինելու, ինչպես 1812-ին և 1945-ին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևմուտքի միջև հակամարտությունն անվանել է նոր Հայրենական պատերազմ: Նա նշել է, որ Ռուսաստանը կհաղթի, ինչպես դա եղավ 1812 և 1945 թվականներին։

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իր ելույթներից մեկում ասել էր, որ «Ռուսաստանը սովոր է մինչև վերջ կռվելու», նշել Նապոլեոնի և Հիտլերի նկատմամբ նրա հաղթանակները և կոչ արել զինել Ուկրաինային։

«Կեցցե Բորելը: Նա հիշեց, որ մեր երկիրը հաղթեց Նապոլեոնին և Հիտլերին: Նկատենք, որ անալոգիան ինքն է արել: Ըստ այդմ, ուկրոնացիստներն ու Արևմտյան Եվրոպան Ռուսաստանի հետ կռվածների անմիջական ժառանգներն են: Եվ պատերազմը, հետևաբար, նրանց հետ նոր Հայրենական պատերազմ է։ Եվ հաղթանակը մերն է լինելու, ինչպես 1812-ին և 1945-ին»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր