ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

21 հուն 2023 15:43

Իմացե՛ք, եթե սխալ քայլ անեք՝անսանձ թուրքերը կանցնեն գործի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նպատակ չունի «Թայֆուն» բալիստիկ հրթիռով հարվածել Աթենքին, հաղորդում է Anadolu-ն:


Թուրքիան 2022 թվականի հոկտեմբերին Սեւ ծովի վրա փորձարկել է երկրում արտադրված փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը։ Այն անցել է 561 կիլոմետր եւ ընկել Սինոպ նավահանգստի ափի մոտ։ Էրդողանը հայտնել է, որ հրթիռի հեռահարությունը կհասնի 1000 կմ-ի։


«Այսօր Հունաստանում քննարկում են Աթենքի ուղղությամբ թուրքական «Թայֆուն» հրթիռների հարվածի հավանականությունը։ Մենք նման նպատակներ չունենք։ Գլխավորն այս հարցում այն է, որ հույները մտածված գործեն»,-հայտարարել է Էրդողանը։


«Մի՞թե Հունաստանում կարծում են, որ Թուրքիան անտեսելու է սպառազինության տեղակայումը կղզիներում, որոնք, համաձայն միջազգային պայմանավորվածությունների, «ապառազմականացված գոտիներ են»»,-ասել է նա։


Թուրքիայի նախագահը՝ հղում անելով Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի արտահայտություններին Անկարայի հասցեին, կոչ է արել «սխալ քայլեր» չանել։


«Իմացե՛ք, եթե սխալ քայլ եք անում մեր երկրի նկատմամբ, ապա արձագանքը չի ուշանա։ Անսանձ թուրքերը  կանցնեն գործի»,-սպառնացել է Էրդողանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր