Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

22 հուն 2023 12:51

Երևանյան լճում երիտասարդի դի է հայտնաբերվել

Երևանյան լճում 29-ամյա  երիտասարդի դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը: 

«Հունվարի 22-ին, ժամը 00։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճում դի է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները լճից դուրս են բերել Գ․ Պ․-ի (ծնված 1994 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին», - հայտնել են փրկարարները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր