Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր          ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել       Մեքենան մեծ արագությամբ վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել    

22 հուն 2023 18:25

Մովսես գյուղում անհայտ անձը ծակել է բազմաթիվ անվադողեր, վառել խոտը. գյուղացիները հերթապահություն են սահմանել

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է.
«Հունվարի լույս 21-ի գիշերը անհայտ անձը Բերդ համայնքի սահմանամերձ Մովսեսի թաղամասերից մեկում ժամը 02:30-ի սահմաններում ծակել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել անվասայլակի մեջ դարսված անասնակեր խոտը։ 
Հունվարի լույս 22-ի գիշերն էլ նույն թաղում իր տան երկրորդ հարկից իջնելով՝ Մովսեսի բնակիչներից մեկը նկատել է անծանոթի, տագնապած հարցրել է՝ ո՞վ էս, անծանոթը փախուստի է դիմել։

Այս մասին ինձ հայտնեցին Մովսեսի բնակիչները, ովքեր այս դեպքերի կապակցությամբ դիմել են ոստիկանություն, մտադիր են իրենց ուժերով գյուղում գիշերային հերթապահություն սահմանել»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր