Չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը          Տեսանյութ․Մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով       Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ»    

22 հուն 2023 19:29

Վրաստանի խորհրդարանի ջավախքցի պատգամավոր Սամվել Մանուկյանը վթարի է ենթարկվել

Հունվարի 21-ին, Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին վթարի է ենթարկվել Ախալքալաք Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքի պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Սամվել Մանուկյանը։ Նրան վիրահատել են Թբիլիսիի կլինիկաներից մեկում:

Սամվել Մանուկյանը հունվարի 21-ի կեսօրին երթևեկելով Թբիլիսի-Ծալկա ճանապարհով, մերկասառույցի պատճառով կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից և բախվել քարերին։ Սամվել Մանուկյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց՝ ենթարկվել վիրահատության:
Hayacq.com-ի տեղեկություններով այս պահին վիճակը կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր