Տեսանյութ․Խավարման կարգի արարողություն, որը Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Նավասարդ Սրբազանը կատարեց Ոտնլվայի կարգ    

23 հուն 2023 10:14

Ադրբեջանի հիմնական սպասումները չեն արդարացել.արցախցիների դիմադրությունն ու պայքարը խառնել է ոչ միայն Ադրբեջանի, այլ միջազգային տարբեր դերակատարների խաղաքարտերը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.


«Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասումները չեն արդարացել, դրանով պայմանավորված Ադրբեջանը կա´մ տակտիկական փոփոխությունների կգնա, կա´մ գործադրվող միջոցներն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն:


Այն քարոզչական, քաղաքական գործիքակազմը, որն Ադրբեջանը կիրառում էր Արցախի շրջափակման առաջին, երկրորդ տասնօրյակներում իրեն սպառել է, իսկ նորը դեռ խաղի մեջ չի մտցվել:


Մյուս կողմից սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որը Ադրբեջանին միջազգային ընկալման առումով մեծ շարժի հնարավորություն էր տալիս:
Ադրբեջանը քաղաքական բլից կրիգը ձախողել է, իսկ հիմա փորձում է իր իսկ առաջադրած խաղի կանոնները վերանայել:


Սա չի նշանակում, որ ամեն ինչ շուտով կավարտվի և կյանքն իր հուն կվերադառնա, սակայն արցախցիների դիմադրությունն ու պայքարը խառնել է ոչ միայն Ադրբեջանի, այլ միջազգային տարբեր դերակատարների խաղաքարտերը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր