ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

24 հուն 2023 11:17

Արցախի ՀԿ-ները ԵԱՀԿ ՄԽ-ին խնդրել են ՄԱԿ-ի ԱԽ մանդատով լրացուցիչ միջազգային խաղաղապահ ուժերի տեղաբաշխել

Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունները բաց նամակ են հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին: Նամակում ասվում է․ «Շուրջ երեք տասնամյակի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ այնուհետև՝ նրա երեք համանախագահները, ունենալով համապատասխան միջազգային մանդատ, առաջատար միջնորդական դեր են խաղացել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու ուղիների որոնման գործում՝ բացառապես խաղաղ ճանապարհով՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։
Հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ընդգրկել են նաև այնպիսի կարևոր սկզբունքներ, ինչպիսիք են ազգերի ինքնորոշման իրավունքը, որի հիման վրա պիտի որոշվի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերջնական կարգավիճակը, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։ Սակայն 2020 թվականին, Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, Արցախի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմա
կան ագրեսիան ի չիք դարձրեց հակամարտության խաղաղ կարգավորման ողղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմամյա ջանքերը։ Վստահ ենք, որ ուժի ապօրինի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող և չպետք է ճանաչվի որպես հակամարտության համընդգրկուն կարգավորման մեկնակետ։
Արցախի Հանրապետության կարգավիճակն առաջվա պես կարիք ունի միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը՝ Մերձավոր Արևելքի երկրներից միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հարյուրից ավելի հայ ռազմագերիների ապօրինի պահումը և ռազմական այլ հանցագործություններ դատապարտվել են մի շարք երկրների խորհրդարանների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու հաստատությունների կողմից։
Օգտվելով միջազգային ասպարեզում առկա բարդ իրավիճակից և Արցախի Հանրապետության անկախության չճանաչված լինելուց՝ Ադրբեջանի իշխանությունները ձեռնամուխ են եղել Արցախի ժողովրդի դեմ հերթական հանցավոր գործողությանը՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին արգելափակելով տրանսպորտային հաղորդակցությունը Լաչինի (Քաշաթաղի) միջազգայնորեն ճանաչված միջանցքով, որը Արցախը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին է։
Շրջափակումը խախտում է Արցախի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների, ինչպես նաև մի քանի տասնյակ հազարավոր կանանց և տարեցների իրավունքներն ու ազատությունները: Արցախի շրջափակման հետևանքով արդեն իսկ լուրջ խնդիրներ են ծագել դեղորայքային ու պարենային ապահովման գործում, երկիրը հայտնվել է հումանիտար աղետի եզրին։
Տրանսպորտային միջանցքի արգելափակման հետևանքով նաև դադարեցվել է լայնածավալ շինարարությունը, որն իրականացվում էր 2020 թվականի ադրբեջանական օկուպացիայի պատճառով իրենց տները թողած փախստականներին ու հարկադիր տեղահանվածներին բնակարանով ապահովելու նպատակով։ Ադրբեջանի իշխանություններն իրենց հանցավոր գործողություններով անտանելի պայմաններ են ստեղծում մարդկանց կյանքի համար՝ նպատակ ունենալով ստիպել Արցախի ժողովրդին հրաժարվելու իր հիմնարար իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից։ Որպես այլընտրանք՝ առաջարկվում է կամ լրիվ բնաջնջում, կամ էլ Արցախի բնիկ ազգաբնակչության հարկադրում՝ լքելու իր մշտական բնակության վայրերը։ Թուրքիայի ղեկավարության պաշտոնական աջակցությամբ, Արցախի 120 հազար բնակիչների պատանդ վերցնելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները և նրանց ազատման համար պաշտոնական Բաքվի ներկայացրած պահանջները, որոնք կրում են քաղաքական ու շահադիտական բնույթ, ըստ միջազգային իրավունքի՝ հանդիսանում են միջազգային ահաբեկչության դրսևորման բարձրագույն ձև։ Թուրք-ադրբեջանական տանդեմի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է մինչև այսօր։ ԱՄՆ-ի, Եվրոպայի երկրների, Ռուսաստանի կոչերը և բացառապես քաղաքական գործիքակազմի կիրառումն անհրաժեշտ ազդեցություն չեն գործում էթնիկ հայերի դեմ նշյալ երկակի ցեղասպանական քաղաքականության վրա։
Հաշվի առնելով, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն ի վիճակի չէ խոչընդոտելու Ադրբեջանի հանցավոր գործողությունները, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորություններին, խնդրում ենք Ձեզ քննարկել Արցախում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտված միջազգային լրացուցիչ խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։
Համոզված ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ Ձեր ղեկավարած երկրներն ունեն մշտական անդամի կարգավիճակ, օժտված է բավարար միջազգային-իրավական հիմունքներով ու հնարավորություններով՝ անհրաժեշտ գործիքակազմի ամբողջական կիրառման համար՝ զսպելու Ադրբեջանին ցեղասպանական մտադրությունների իրականացումից և դադարեցնելու ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտող նրա հանցավոր գործողությունները»։
1. NGO "Union of Refugees of the Nagorno-Karabakh Republic” S. Saryan
2. NGO "Motherhood of Artsakh” A. Miqaelyan.
3. NGO "Union of Veterans of the Afghan War” A. Gevorgyan
4. NGO "Independent Center for Strategic Studies” G. Babayan
5. NGO "United Armenia” A. Grigoryan
6. NGO "Eagles of Artsakh” A. Sahakyan
7. NGO "Kachar Science Center” M. Harutyunyan
8. NGO "Federation of Trade Unions of the NKR” A. Kagramanyan
9. NGO "Armenian-Russian Cossack Peacekeeping Union” H. Harutyunyan
10. NGO "Forcibly displaced persons of Shushi” G. Hovsepyan
11. Artsakh Branch of the Armenian Missionary Society of America V. Karapetyan
12. NGO "Society of the Blind NKR” A. Mardyan
13. NGO Military Patriotic Union "Faith and Courage” G. Makhaqelyan
14. NGO "Center for Support and Development of Women and Children” I. Asryan
15. NGO "Hayki Serund” A. Petrosyan
16. NGO "Spiritual revival” E. Balayan
17. NGO "Forward Artsakh” A. Hayrapetyan
18. NGO "Idea” A. Hayrapetyan
19. NGO "The Union of Refugees for Justice” S. Tamrazyan
20. NGO "Education for the future” I. Gabrielyan
21. NGO "Artsakh Fight” sports club A. Hayrapetyan
22. NGO "Union of Relatives of the Dead and Missing military personnel in the third Artsakh war” A. Asryan
23. NGO "Union of Relatives of the Fallen NKR Servicemen” A. Arustamyan
24. NGO "One fist one nation” K. Grigoryan
25. NGO "Association of NKR Police Veterans” V. Simonyan
26. NGO Patriotic Association "Sarushen” A. Avetisyan
27. NGO "Union of Relatives of Missing NKR Soldiers” V. Grigoryab
28. NGO "Center for Youth Community Studies” O. Avanesov
29. NGO "Refugee Women’s Association” R. Avaqyan
30. NGO "Reasonable Citizen” A. Avagimyan
31. NGO "National Artsakh” A. Sokhomonyan
32. NGO "Generation of winners” G. Mirzoyan
33. NGO "Stepanakert Press Club” G. Bagdasaryan
34. NGO "Center for Civic Initiatives” A. Voskanyan
35. NGO "Civic Hub" L. Hambarcumyan
36. NGO "Return to Dizak” M. Karamyan
37. NGO "Return to Kashatagh” K. Movsisyan
38. NGO "Krunk” NGO for the protection of the rights of Artsakh Armenians M. Avagyan
39. "Harmonia” Women’s NGO of Shushi D. Atustamyan
40. NGO "Dance and sport dance union of Artsakh Republik” M. Mamyan




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր