Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 հուն 2023 14:05

ՔԿ-ից մանրամասներ են հայտնում Մովսեսի դեպքերի մասին.ՀՀ քննչական կոմիտեն Մովսես գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել

ՀՀ քննչական կոմիտեն Մովսես գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է.


«Չնայած արդեն երկրորդ օրն է՝ առանձին լրատվամիջոցների մեկնաբանություններ եմ փոխանցում Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, սակայն բանավոր հարցումները չեն դադարում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հարկ եմ համարում  հայտնել հետևյալը.


Ոստիկանությունից ստացված հաղորդումների հիման վրա Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ։ Դրանիցից մեկը, կապված բնակիչներից մեկի ավտոմեքենայից առերևույթ ձայնարկիչ գողանալու դեպքի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ մյուսը՝ կապված բնակիչների ավտոդողերը վնասելու և խոտի այրման դեպքերի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։


Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում իրականացվում են քննչական ու վարութային գործողություններ՝ կատարված դեպքերի հանգամանքները պարզելու ուղությամբ։


Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություն՝ նաև առերևույթ հանցանք կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով։


ՀՀ քննչական կոմիտեն գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել, այդպիսիք լինելու դեպքում սահմանված կարգով իրավական ընթացակարգ կապահովվի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր