Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

25 հուն 2023 12:38

Շարժումը տապալելուց հետո էլ ասում են.Մեր շարժումը հնարավոր չէ կասեցնել, գարունն էլի փողոց ենք դուրս գալու․․

Դեռևս նախորդ տարվա մայիսից փողոց դուրս եկած ընդդիմությունը  վերջնականապես տապալեց փողոցային շարժումն ու չհասավ իր վերջնական նպատակին՝  իշխանափոխության։  Եթե ընդդիմության առաջնորդներին շարժման առաջին օրերին հաջողվում էր գոնե 6-7 հազար մարդ հանել փողոց, ապա կարճ ժամանակ անց ընդդիմության հանրավաքների մասնակիցների թիվը չէր գերազանցում 3 հազարը, եղել են օրեր, երբ ընդդիմության կազմակերպած բողքի ցույցերին մասնակցել է ընդամենը 1500 մարդ։


Թվում էր, թե փողոցային շարժումը տապալելուց ու վերջնական պախարակվելուց հետո ընդդիմադիրները գիտակցելու են, որ փողոցային պայքարով չեն կարող հասնել իշխանափոխության։


 
Սակայն մեր տեղեկություններով օրեր առաջ թիմակիցների հետ քննարկումների ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե գարնանն էլի փողոց են դուրս գալու։


«Մեր շարժումը հնարավոր չէ կասեցնել, գարունն էլի փողոց ենք դուրս գալու․․․»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։


Ի դեպ,  նկատենք, որ սա  հայտարարել է հայրենիք «փրկող» այն նույն Իշխան Սաղաթելյանը, ով Լաչինի միջանցքի փակ լինելու պարագայում ընտանիքի հետ Ամանորին մեկնել էր Դուբայ։ Հավանաբար Դուբայից էր պատրաստվում փրկել հայրենիքը։
medianews.site

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր