Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները          Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար    

25 հուն 2023 13:42

Ալիևն էր ասել՝սահմանը կլինի այնտեղ, որտեղ ինքը կորոշի.Անկլավների վերադարձը կնշանակի Հայաստան պետության ավարտ

Երրորդ հանրապետությունը ստեղծվեց պատումով, որ ՀՀ-ն պետք է սատար կանգնի Արցախին, արցախահայությանը։ Այդ պատումները հիմնականում 2018 թվականի հեղափոխությունից հետո երկրորդ պլան մղվեցին՝ հանրային գիտակցության մեջ արմատավորելով թեզը, թե Հայաստանը կարող է կենսունակ լինել առանց Արցախի, ինչը հիմնովին սխալ է, «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդմանն ասել է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Արամ Աբրահամյանը։


Քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ հաջորդիվ այս իշխանությունը ընտելացնելու է հանրությանը թեզերին, թե ինչ է եղել որ, ադրբեջանցիները կարող են վերադառնալ Հայաստան։


«Համակեցություն հնարավոր է, նաև անկլավները կարող ենք վերադարձնել։ Այդ թեզերի կենսագործումը կնշանակի ՀՀ-ի ներսում կոմունիկացիայի խաթարում՝ Հայաստան պետության ավարտ», - նշել  է Արամ Աբրահամյանը։


Լրագրողի հարցին, թե ներկա իրողություններում հնարավո՞ր է արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրում, Աբրահամյանը պատասխանել է՝ եթե ստորագրվի էլ, հարցն այն է, թե ինչ սկզբունքներով է ընդունվելու միմյանց տարածքային ամբողջականությունը։


Արամ Աբրահամյանն ընդգծել է՝ սատանան մանրուքների մեջ է, ապա հիշեցրել, որ Ալիևը վերջին ասուլիսին հայտարարեց՝ եթե սահմանազատում, սահմանագծում չլինի, սահմանը կլինի այնտեղ, որտեղ ինքը կորոշի. «Եթե բռնապետը Երասխում հարմար գտնի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը դա՞ է ամրագրելու»։


«Եթե այսպես շարունակվի՝ Երրորդ հանրապետությունը գոյություն չի ունենա, մենք գնում ենք դեպի պետության վերացում։ Մենք չենք որոշել՝ մեզ պետք է պետություն, թե ոչ։ Եթե Ստեփանակերտի գլխավոր հրապարակում ծածանվի Ադրբեջանի դրոշը, Արցախում հայ չի մնա, ՔՊ-ում սա շատ լավ հասկանալով՝ արցախցիներին ինքնասպանության են դրդում», - նշել է նա։


Արամ Աբրահամյանի դիտարկմամբ՝ իրավիճակի լուծում կարող է լինել կարևորագույն հարցերի շուրջ հանրային կոնսենսուսը. «Հանրությունը պետք է կողմնորոշվի՝ մեզ պե՞տք է հայկական պետություն, թե՞ ոչ, հայկական պետությունը կարո՞ղ է գոյություն ունենալ առանց Արցախի, թե՞ ոչ»։


«Երբ ունենանք կոնսենսուս, որ մեզ պետք է հայկական պետություն և որ հայկական պետությունն առանց Արցախի գոյություն ունենալ չի կարող, ինչում ես համոզված եմ, այդ դեպքում լիդերներ գտնելը, քաղաքական ուժերի հետ կապված օրակարգերը ընդամենը տեխնիկական հարցեր կթվան», - նշել է Արամ Աբրահամյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր