Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

25 հուն 2023 16:05

Ռուսաստանը պատերազմ է սկսել, որը չեն կարող հաղթել,ծայրագույն դեպքում կհարվածենք Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Եկատերինբուրգը

Պատերազմի ներքին սրումը Ռուսաստանում անխուսափելի է. տարբեր հարձակումներ կհասցվեն տարբեր թիրախների: 



Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ 


Նրա խոսքով, Ուկրաինան չի հարվածում Ռուսաստանին, սակայն պատերազմի սրումը Ռուսաստանի Դաշնության ներսում անխուսափելի կլինի։ Տուժելու են այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են՝ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Եկատերինբուրգը և այլն։


Ռուսաստանի ղեկավարությունը պատերազմ է սկսել, որը չեն կարող հաղթել, նկատել է Պոդոլյակը և հավելել՝ Մոսկվան հիմա փորձում համոզել, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտվում է, քանի որ դրա դեմ պայքարում է ամբողջ աշխարհը։ Բացի այդ, Կրեմլում հասկանում են, որ Ուկրաինան զիջումների չի գնա։ 


«Ռուսական զորքերի դուրսբերումը միակ միջոցն է՝ նստել ու սկսել ինչ-որ բանի մասին խոսել»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր