Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 հուն 2023 20:46

Դա չէ իրականությունը․այդ օրը գիշերը ժամը 3-ից այնտեղ եմ եղել, տեսել եմ, թե ինչպես, ինչ դիրքով են մահացած զինվորներին կացարանից դուրս հանում․ մարզպետ

«Այդ օրը գիշերը ժամը երեքից այնտեղ եմ եղել »,- կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի օրվան։

Մարզպետը նշեց, որ ինքը տեսել է, թե ինչպես, ինչ դիրքով են հրդեհի հետևանքով մահացած զինվորներին կացարանից դուրս հանում, բայց որևէ տեղեկություն այս մասով չցանկացավ հայտնել․ «Դեպքի հետ կապված այն ինչ խոսում են ոչ տեղյակ մարդիկ, դա չէ իրականությունը։ Խոսեցնում են այն մարդկանց, ովքեր տեղում չեն եղել, չեն տեսել ինչ է կատարվել, բայց դրա մասին ինչ-որ վերլուծություն են անում։ Կատարվածի մասին նախաքննության ավարտին կներկայացվի, ես չեմ ուզում դրա մասին խոսել։ Հիմա ոչ իրավունք ունեմ, ոչ էլ պետք է, որ ես դրա մասին խոսեմ»։

Լրագրողների հարցին, արդյո՞ք մինչ ողբերգական դեպքը Սարգսյանը տեղյակ է եղել, թե որտեղ են տեղակայված և ինչ պայմաններում են ապրում զինծառայողները․ «Ես տեղյակ եղել եմ՝ որտեղ են մեր զինվորները, որտեղ է նրանց կացարանը։ Ես չեմ, որ պետք է գնահատական տամ պայմաններին, ինձ թվում է իրենց տեղակայման մասով ՊՆ-ն ունեցել է որոշակի գնահատական, որ որոշել է այնտեղ տեղակայել»։

Հարց հնչեց նաև, թե սեպտեմբերի 13-15-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ Սոթքում վնասված բնակելի տները պետք է վերականգնվեին մինչև 2022-ի դեկտեմբերը, բայց բնակիչներն այս հարցով բողոքներ ունեն․ «Չգիտեմ այս տեղեկությունը Ձեզ որտեղից, թե բնակիչներն այդպիսի հարց են բարձրացնոոմ։ Հիմնականում, մնացել է չավարտված այն բնակարանների վնասների փոխհատուցումը, որտեղ մարդիկ չեն ապրում, կամ անավարտ է այն տների նորոգումը, որի տերերը վերցրել են գումարները և չեն ծախսել վնասի վերականգնման վրա։ Ընդամենը՝ 14 տան մասին է խոսքը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր