Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Վարդենիկում 39-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բшխվել է քարե պատնեշին, վարորդը մшհացել է       Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին    

26 հուն 2023 15:22

Baykar ընկերությունն Ուկրաինային անվճար փոխանցել է 2 Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարք

Թուրքական Baykar ընկերությունն Ուկրաինային անվճար փոխանցել է երկու Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, գրում է currenttime.tv-ին։
«Մենք անսահման երախտապարտ ենք Baykar ընկերությանը՝ անզիջում ու մշտական աջակցության համար մեր պետության համար շատ բարդ ժամանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինան ՌԴ-ի հետ պատերազմում ակտիվորեն օգտագործում է թուրքական Bayraktar TB2 անօդաչուները։ Բացի այդ, թուրքական ընկերությունն Ուկրաինայում գրանցվել և հողատարածք է ձեռք բերել գործարանի կառուցման համար, որը Bayraktar անօդաչուներ է արտադրելու։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր