Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին 2026 թվականի հունվարին          Լոռիում 61-ամյա կին վարորդը «Mitsubishi»-ով հայտնվել է Ձորագետում․ նա տեղափոխվել է հիվանդանոց       Շատ վաղուց մենք միջազգային իրավունքի հոգեհանգստին էինք, իսկ նոր իրավունքը դեռ չի ձևավորվել    

26 հուն 2023 16:13

Հետաքրքիր չէ հանդիպել Պուտինի հետ.Պեսկովը ճեպազրույցում մեկնաբանել է Զելենսկու վերանշյալ հայտարարությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հետաքրքրված չէ Ռուսաստանի Դաշնության նհախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններով։


«Դա (բանակցությունները) ինձ հետաքրքիր չէ: Հետաքրքիր չէ հանդիպել նրա հետ, խոսել: Ես իսկապես չեմ հասկանում, թե ով է որոշումներ կայացնում Ռուսաստանում»,- ասել է Զելենսկին բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Պուտինն իր համար դարձել է «ոչ ոք»։


Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում մեկնաբանել է Զելենսկու վերանշյալ հայտարարությունը, գրում է gazeta.ru-ն։


«Մենք գիտենք, թե ինչ խոստումներով է պարոն Զելենսկին ընտրվել նախագահ... Նա չլուծեց Դոնբասի խնդիրը, չկատարեց Մինսկի պայմանավորվածությունները, չէր էլ պատրաստվում կատարել դրանք։ Նա պատրաստվում էր պատերազմի։ Նա ինքը վաղուց դադարել է լինել նախագահ Պուտինի հավանական ընդդիմախոսը»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։


Հիշեցնենք, որ Զելենսկին ավելի վաղ հրամանագրով արգելել էր Ռուսաստանի հետ բանակցություններ վարելը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր