Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 հուն 2023 16:35

Ես ապօրինի չեմ հարստացել, իսկ դատախազության կողմից ներկայացված գույքերը ինձ չեն պատկանում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պնդում է, որ դատախազության կողմից իրեն վերագրվող գույքն իրենը չէ։


«Ես ապօրինի չեմ հարստացել, իսկ դատախազության կողմից ներկայացված գույքերը ինձ չեն պատկանում»,– ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Սեյրան Օհանյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատական նիստում ասաց նա։


Նիստի ընթացքում դատախազ Գևորգ Քոչարյանը ներկայացրեց, թե հայցով ինչ գույքեր են խնդրում դատարանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Սեյրան Օհանյանից` հղում անելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին։
Խոսքը Սեյրան Օհանյանին, նրա կնոջը` Ռուզաննա Խաչատրյանին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող մի շարք գույքերի մասին է` «Լեքսուս» ավտոմեքենա, 2 անշարժ գույք Երևանի կենտրոնում, առանձնատուն Վահագնի թաղամասում, ամառանոց Սևանի ափին և այլ անշարժ գույքեր, անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը և միլիոնավոր դրամներ, որոնք գոյացել են այլ գույքերի վաճառքից և, դատախազության պնդմամբ, զավթվել են Օհանյանի կողմից։
 
««Ապօրինի զավթել» բառակապակցությունն անընդունելի է ինձ համար, մնացած բոլորն էլ թողեցին, որ ես ապօրինի զավթե՞մ։ Առարկում եմ և դրա համար առաջարկում եմ հավանության տալ սկզբնական միջնորդությանը` կրկին հայցը ուսումնասիրել, որպեսզի հաջորդ նիստերի ժամանակ փաստաբանները լուրջ ուսումասիրեն բոլոր ընթացքը, քանի որ բաներ կան, որոնք ինձ համար նորություն են և անընդունելի»,–նիստում ասաց Օհանյանը։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդը տեղի կունենա մարտի 9–ին` ժամը 10։00–ին։
Հիշեցնենք` մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը, որը վերաբերում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելուն։ Ապրիլի 27-ին ներկայացված հայցադիմումի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 1 092 538 513 դրամ։
Նույն օրը Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Վահագնի թաղամասում առանձնատուն չունի, հասարակական նշանակության որևէ օբյեկտի չի տիրապետում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր